Մատչելի հղումներ

Տիեզերագնացների եռյակը Երկիր վերադարձավ


Միջազգային տիեզերական կայանի երեք տիեզերագնացներ Երկիր են վերադարձել գրեթե 200 օր փակ տարածքում գտնվելուց հետո: Ամերիկացի Թերրի Վիրթսը, իտալացի Սամանթա Քրիստոֆորետտին եւ ռուսաստանցի Անտոն Շկապլերովը վայրէջք կատարեցին Ղազախստանի տափաստանում:

Եռյակը Միջազգային տիեզերակայանում էր գտնվում 2014-ի Նոյեմբերից՝ կատարելով հետազոտություններ եւ փորձարկելով նոր տեխնոլոգիաներ: Կայանում են մնացել Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալությունը ներկայացնող Գենադի Պադալկան, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Քելլին եւ Ռոսկոսմոսի ներկայացուցիչ Միխայիլ Կորնիենկոն: Հատկանշական է, որ Քելլին եւ Կորնիենկոն տիեզարակայանում են մնալու շուրջ մեկ տարի, որպեսզի տեղեկություններ հավաքեն ապագայում երկարաժամկետ տիեզերական առաքելություններ կազմակերպելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG