Միացյալ Նահանգներն Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսների շրջանում առեւտրի խթանման ուղղված օրինագծի հենասյուն է, սակայն Վաշինգտոնը դեռեւս չափազանց հեռու է օրինագիծը Ներկայացուցիչների պալատում հաստատելուց:
«Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, սակայն, այդ ամենի սկիզբը Առեւտրի Խթանման օրինագծի շուրջ քվեարկությունն է»:
Հանրապետականներից շատերը Փոլ Ռայանի նման առեւտրի խթանման համաձայնագրերի ընդունման կողմնակից են:
«Համաշխարհային տնտեսության մեջ եթե առաջընթաց չկա, ուրեմն հետ ես մնացել: Չինաստանը առեւտրային գործարքներ է կնքում աշխարհի տարբեր երկրների հետ՝ ձգտելով առևրտրի կանոններն իր օգտին փոխել: Այսպիսով, ամեն ինչը հանգում է հետևյալին՝ արդյոք Չինաստա՞նն է գրելու համաշխարհային տնտեսության կանոնները, թե՝ մենք»:
Սակայն, հանրապետականներին անհրաժեշտ է ավելին քան դեմոկրատների աջակցությունը: Ներկայումս օրինագծերի ընդունման կողմնակից են ընդամենը 20 դեմոկրատ կոնգրեսական:
Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ դեմոկրատ Նենսի Փելոսին խնդիրը վերագրում է պալատի ղեկավար Ջոն Բեյներին:
Բեյներն իր հերթին նշում է, որ եթե նախագահ Օբաման ցանկանում է կյանքի կոչել առեւտրային օրինագծերը, ապա նա պետք է համոզի դեմոկրատական կուսակցության անդամներին ընդունել այդ օրինագծերը:
«Մենք փորձում ենք ավարտի հասցնել Առեւտրի Խթանման օրինագծի ընդունման գործընթացը: Երեկ ես հանդիպել եմ նախագահ Օբամային: Նա այդ ուղղությամբ եւս անելիքներ ունի»:
Սպիտակ Տան կարծիքով Առեւտրի Խթանման օրինագիծն այնուամենայնիվ կընդունվի:
«Հաշվի առնելով այն, որ մեզ արդեն հաջողվել է համոզել Սենատի դեմոկրատների գրեթե մեկ երրորդին աջակցել օրենսդրության հաստատումը, մենք լավատես ենք եւ հույս ունենք, որ այդ հարցը առաջընթաց կգրանցի նաև Կոնգրեսում»:
Առաջարկվող առեւտրի օրինագծերը լայն աջակցություն են վայելում նաեւ Միացյալ Նահանգների գործարար համայնքում, սակայն, միեւնուն ժամանակ կտրականապես հերքվում են աշխատանքային եւ բնապահպանական խմբերի կողմից: