Գազայի վերակառուցումը
Գազայի գոտու հակամարտությունից մոտ երկու ամիս անց պաղեստինցիները պատրաստվում են վերակառուցել այդ շրջանը արտասահմանյան օգնության միջոցով։ Միաժամանակ Մարդու Իրավունքների Հսկում կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի դեմ իրագործած հարձակումներում հավանաբար խախտել է պատերազմի միջազգային օրենքը։