Ռուսական գազի առաքումը Չինաստան կամրապնդի Մոսկվայի դիրքերը
Չինաստանն ու Ռուսաստանը չորեքշաբթի օրը կնքեցին մի համաձայնագիր, ըստ որի աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Չինաստանը եկող 3Օ տարիներին Ռուսաստանից կստանա բնական գազ։ Ինչպես վերլուծաբաններն են ասում, 4ՕՕ միլիարդ դոլարի համարժեք գործարքն ուժի մեջ է մտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար վճռական մի ժամանակահատվածում։