Մատչելի հղումներ

Վիեննայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը


Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 19-ին կանցկացվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպում անցկացնելու նպատակով նախագահ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն:

Հայաստանի նախագահի Ավստրիա կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:
XS
SM
MD
LG