Մատչելի հղումներ

Վիկտորիա Նյուլանդ. ՝՝ԱՄՆ-ը ակնկալում է քաղաքական ու տնտեսական ամուր կապեր Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՛՛


Վիկտորիա Նյուլանդը պատասխանում է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցին
Վիկտորիա Նյուլանդը պատասխանում է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցին
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հինգաշբթի օրն անցակացվեցին ՝՝Արեւելյալ գործընկերության առանցքային պահը. Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Հայաստան եւ Ադրբեջան՛՛ խորագրով լսումներ։ Գլխավոր բանախոսը ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդն էր։

ԱՄՆ-ի Սենատի Դիրքսենի անվան շենքում գտնվող արտաքին հարաբերությունների հանձանժողովի նիստերի դահլիճում անցկացված լսումների ընթացքում պետքարտուղարի օգնական Նյուլանդն անդրադարձավ Արեւելյան գործընկերության եւ ընդհանրապես եվրովապան երկրների հետ ԱՄՆի հարաբերությունների կարեւորությանը։ Շեշտեց անցած 25 տարիներին Արեւելյան գործընակերության երկրներին հատկացված ամերիկյան օժանդակույունը, ընդգծեց ՝՝Վիլնյուսում լուրջ որոշումներ կայացնելու՛՛ մասին եվրոպական երկրներին հղված պետքարուղար Ջոն Քերրի հորդորները։ Նյուլանդը նշեց, որ անցած ամիսներին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնարները մի շարք հնդիպումներ են ունեցել բոլոր կողմերի հետ՝ Վիլնյուսում անցկացվելիք հանդիպումից առաջ լուրջ քայլեր իրականացնելու նպատակով։

Այնուհետեւ նա անդրադարձավ հանդիպման խորագրում ընդգրկված պետություններին՝, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Վրաստան , Ադրբեջան ու Հայաստան։

Խոսելով մասնավորապես Հայաստանի մասին՝ նա ասաց, թե Եվրասիական Մաքսային միությանը միանալով, Հայաստանը չի կարղ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ՝՝սակայն ե՛ւ Եվրամիությունը ե՛ւ Հայաստանը, ասաց նա, ցանկանում են խորացնել հարաբերությունները եւ որոնում այդ գործընկերությունը շարունակեու համար ուղիներ՛՛։
ԱՄՆ-ը, նրա խոսքերով, նույնպես կշարունակի համագործակցել Հայաստանի հետ Եվրատլանտիան ինտեգրացման հարցերում։

՝՝Ասոցացման համաձայնագրերը չեն խանգարոմ, որ Արեւելյան գործընկերության որեւէ երկիր շարունակի առեւտրային ամուր կապերը Ռուսաստանի ու Մաքսային միության այլ երկրների հետ։ Մաքսային միության օրենքներն են, որ թույլ չեն տալիս դրա անդամ երկրներին առեւտրային հարաբերություններ ունենալ այլ կառույցների հետ, ասաց Նյուլանդը՝ Հայաստանի մասին սենատորների հարցերին պատասխաներլով։

Ի՞նչ դասեր կարելի է քաղել Հայաստանի կատարած քայլից։ Սենատոր Մըրֆիի այս հարցին Նյուլանդը պատախանեց, որ Հայաստանը պատմականորեն, աշխարհագրական առումով, քաղաքական ընտրությամբ ու տնտեսությամբ բավական երկար ժամանակ է կախյալ եղել Ռուսաստանից, եւ ինչպես Հայաստանի իշխանությաոններն են իրենց ասել, ՝՝իրենք կատարել են դժվար ընտրություն՛՛։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության որոշ թերացման կամ բացթողման արդյունքում չէր, որ Հայաստանը ստիպված եղավ գնալ դեպի Մաքսային միություն, ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդը պատասխանեց, թե ինքնիշխան ամեն մի պետություն ինքնուրույն պիտի կայացնի քաղաքական ու տնտեսական նման որոշումներ։
՝՝Հայաստանը կատարել է իր ընտրությունը, բայց մենք էլ հստակ ասել ենք՛՛, նշեց նա, ՝՝որ այնուամենայնիվ ակնկալում ենք քաղաքական ու տնտեսական ամուր կապեր Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՛՛։
XS
SM
MD
LG