15 մարդ է զոհվել, 25 այլոք վիրավորվել, երբ Շանհայի սառեցման համակարգից դուրս է թափվել ամոնիակի հեղուկ։ Վիրավորներից 5-ի իրավիճակը չափազանց ծանր է։
Փրկարարական աշխատանքներն ավարտված են եւ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Թունավոր հեղուկի արտահոսքից հետո օդում տարածվել է ուժեղ հոտ
Հրշեջներն ասում են, թե արտահոսքից հետո չի նկատվել հրդեհի որեւէ կրակ, եւ փրկարարներին հաջողվել է արագ փակել վնասված խողովակի ծորանները։
Ավելի ուշ պարզվել է, որ ուժեղ հոտը որեւէ առնչություն չունի գործարանից ամոնիակի արտահոսքի հետ։ Հեղուկ ամոնիակը կիրառվել է Շանհայի Ուենգզի սառը պահեստավորման գործարանում, որը զբաղվում է ծովային սննդամթերքի ներկրումներով, արտահանումներով, պահեստավորմամբ ու մշակմամբ։
Ամոնիակը անգույն հեղուկ է, որը մեծապես կիրառվում է արդյունաբերական ստերիլիզացման ու սառեցման աշխատանքների դեպքում։ Քիմիական այս նյութը խորը շնչելու դեպքում կարող է առաջ բերել շնչահեղձություն։