Մահապարտ մի ահաբեկչի կողմից իրականացված ռմբային հարձակման արդյունում 18 մարդ է զոհվել Աֆղանստանում։ Պայթյունը նա իրականացրել է ոստիկանական մի անցակետի մոտ։ Հրազենային հարձակման արդյունքում նույն օրն Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ-ի ծառայողական խմբի մի անդամ։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները նախապես ասել էին, թե մահապարտ ահաբեկիչը ոստիկանության կողմից որոնման մեջ գտնվող մի ավտոմեքենայում, սակայն ավելի ուշ ՝՝հենվելով նոր տեղեկությունների վրա՛՛ հայտարարեցին, որ հարձակվողը եղել է ոտքով։ Պայթյունից վնասվել են Նյու Յորք – Քաբուլ բանկի մասնաշենքերից մեկը, շրջակա խանութներն ու ավտոմեքենաները։
Որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը, սակայն Ամերիկայի կողմից ղեկավարվող միջազգային ուժերի թվակազմի հիմնական մասին դուրսբերումից հետո ավելի են ուժգնացել Թալիբանի զինյալների կողմից իրականացվող նման հարձակումները։
Ճանապարհային ռումբի պայթյունից նույն օրը Հելմանդի գավառում 12 մարդ է սպանվել։ Պայթյունից անմիջապես հետո ավտոմեքենայի վրա արձակվել է հրազենային մի քանի կրակահերթ։ Նման հարձակումներ սովորաբար իրականացվում են անվտանգության ուժերի դեմ, սակայն այս դեպքում բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են ու որեւէ առնչություն չունեն կառավարության հետ։