Մատչելի հղումներ

Հետաձգվել է ՝՝Մահմեդական եղբայրություն՛՛ շարժման հոգեւոր առաջնորդի դատավարությունը


Մոհամեդ Բադի
Մոհամեդ Բադի

Կիրակի օրը հետաձգվել է Եգիպտոսի ՝՝Մահմեդական եղբայրություն՛՛ շարժման հոգեւոր առաջնորդ Մոհամեդ Բադիի ու նրա երկու տեղակալների դատավարությունը, որոնց դեմ հարուցված են ցույցերի ժամանակ արյունալի բախումներ հրահրելու մեղադրանքներ։ Դատավարությունը հետաձգվել է այն սկսվելուց մի քանի րոպե անց, որին անվտանգության պատճառաբանություններով նույնիսկ ներկա չեն գտնվեր կասակածյալները։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։

Բադին դարձել էր շարժիչ ուժ նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի նախագահական իշխանության համար, որին Եգիպտոսի զինված ուժերը տապաելեցին հուլիսի 3-ին՝ երկրով մեկ նրա դեմ սկսված բողոքի ցույցերի արդյունքում։

Այլ հաղորդագրությունների համաձայն, նրանից ավելի վաղ պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքը, բանտից ազատվելուց հետո, կանգնել է մեկ այլ դատարանի առջեւ՝ 2Օ11 թվականի ապստամբության ժամանակ ցուցարարներին կրակելու հրահանգ տալու մեղադրանքով։

XS
SM
MD
LG