Մատչելի հղումներ

Ցմահ բանտարկության վճիռ ամերիկացի զինվորականին


afganiostan soldier
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:43 0:00

Աֆղանստանում քաղաքացիական 16 անձանց սպանած ԱՄՆ-ի բանակի սերժանտ Ռոբերտ Բեյլսի նկատմամբ Վաշինգտոն նահանգի ռազմական դատարաններից մեկում կայացվեց ցմահ բանտարկության դատավճիռ, առանց երբեւիցե ներում ստանալու որեւէ հնարավորության։

Քառասունամյա Բեյլսն իր չորրորդ ծառայությունն էր անցկացնում Աֆղանստաում, երբ անցյալ տարվա մարտ ամսին Քանդահարի գավառում իրականացված ինքնակամ գիշերային մի հարձակման ժամանակ սպանել էր անզեն քաղաքացիների։ Նա դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել հունիսյան նիստերից մեկի ժամանակ, ինչը նրան թույլ տվեց խուսափել գերագույն պատժից՝ մահապատժից։
Դատավարության ժամանակ նրա դատապաշտպանները շարունակ պնդել են, որ իրենց պաշտպանյալը մի քանի անգամ այստեղ ծառայության մեկնելու արդյունքում տառապել է հետտրվմատիկ ստրասային հիվանդությամբ։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ասել է, թե ամերիկացի զինվորականին ցմահ բանտարկման վճիռը չի կարող փոխարինել կորստին։

՝՝Ես կցանկանայի, որ ԱՄՆ-ը զոհերի ընտանիքներին տա իրենց կյանքն ինչ որ կերպ բարելավելու հնարավորություն՛՛, ասել է Քարզայն ու կոչ արել Վաշինգտոնին այստեղ մեծացնել նաեւ տնտեսական ակտիվությունը։


XS
SM
MD
LG