Մատչելի հղումներ

Միջազգային համայնքը սպասում է Սիրիայում քիմիական զենքերի առկայության մասին հաշվետվությանը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն առաջարկում է պատրաստ վիճակի բերել ամերիկյան ծովային ուժերը՝ նախքան Սիրիայում քիմիական զենքեր կիրառելու մասին լուրերը հաստատվելուց հետո նախագահ Բարաք Օբաման կարձակի ռազմական գործողությունների դիմելու հրաման։

Հեյգելի այս հայտարարությունից առաջ պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան սպա ասել էր, թե ծովային ուժերը պիտի ավելացնեն իրենց ներկայությունը Միջերկրական ծովում՝ այստեղ տեղակայելով հեռվից կառավարվող հրթիռներ կրելու ունակ չորրորդ ռազմանավը։
Պաշտպանության նախարարությունից ստացված հաղորդագրությունների համաձայն, ծովային ուժերը դեռեւս չեն ստացել Ասադի կառավարության դեմ ռազմական գործողությունների դիմելու հրաման։

Շաբաթ օրը Դամասկոս է ժամանել Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անջելա Քեյնը, որը պիտի փորձի մուտքի արտոնություն ստանալ այն տեղանքներ, որտեղ ըստ որոշ կասկածների պահվում են քիմիական զենքեր։

Ռուսաստանն ու Չինաստանը միանում են այն երկրներին, որոնք կոչ են անում հետաքննություն սկսել Սիրիային մայրաքաղաքի արվարձաններից մեկում թունավոր գազի միջոցով իրականացված հարձակման կապակցությամբ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը հայտարարել էր, թե Սիրիայի ընդդիմության կողմից ներկայացված մեղադրանքները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն ու այս հարցում Սիրիային էր հղել համագործակցության կոչ։

ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե այժմ սպասում են վերջնական ու ճշգրիտ տեղեկությունների։ Ինչ վերաբերում է զինված ներխուժմանը, ապա ՝՝մենք պիտի ամեն մի գործողության դիմելուց առաջ հաշվի առնենք մեր ռազմավարական շահերը՛՛, ասել է Օբաման։

XS
SM
MD
LG