Մատչելի հղումներ

Իսրայելը հերքում է Եգիպտոսի տարածքում գրոհ իրականացնելու մասին լուրերը


egypt israel
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:40 0:00

Իսլամիստական խմբերը Եգիպտոսի հյուսիսային Սինայի շրջանից տեղեկացնում են, որ առնվազն 4 զինյալի սպանության պատճառ դարձած օդային գրոհն իրականացվել է Իսրայելից այստեղ ուղղություն վերցրած անօդաչու թռչող օդանավի միջոցով։

Խմբավորումներից մեկի ինտերնետային կայքում ասված է, թե օդային գրոհն իրականացվել է այն պահին, երբ զինյալները նախապատրաստվում էին հրթիռային հարձակում նախաձեռնել ընդդեմ Իսրայելի տարածքների։
Սպանված չորս զինյալների մարմինները նախորդ օրը տեղափոխվել են 2ՕՕ ավտոմեքենաներից կազմված մի շարասյունով, որի ընթացքում ցուցարարները վանկարկել են կոչեր ընդդեմ Եգիպտոսի ու Իսրայելի զինված ուժերի։
Եգիպտոսի զինված ուժերը հերքում են նման հարձակման մասին լուրերը՝ հայտարարելով, թե Եգիպտոսի տարածքում տեղի չի ունեցել Իսրայելի կողմից որեւէ գրոհ։

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե իր երկիրը թույլ չի տա, որ տարածվեն այնպիսի ՝՝խոսակցություններ, որոնք կվնասեին Իսրայելի ու Եգիպտոսի միջեւ խաղաղության համաձայնագիրը՛՛։ Նա իր խոսքում ավելացրել է, թե ՝՝Իսրայելը հարգում է Եգիպտոսի տարածքները՛՛։

XS
SM
MD
LG