Մատչելի հղումներ

Եգիպտոսի ղպտիական եկեղեցու Պապը չեղյալ է հայտարարում մի շարք արարողություններ


Եգիպտոսի ղպտիական քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդ Պապը չեղյալ է հայտարարել հասարակության հետ իր ամենշաբաթյա հանդիպումը՝ ելնելով իր վրա հարձակում իրականացվելու հնարավորությունից։

Մեծ Բրիտանիայում ղպտիական եկեղեցու առաջնորդ, Անգաելոս արքեպիսկոպոսն ասել է, թե ալ Քաիդայի դրոշ է վերջերս բարձրացվել ղպտիական եկեղեցիներից մեկի վրա, երբ եկեղեցու ներսում այդ պահին գտնվելիս են եղել եկեղեցու հետեւորդներ։

Մարդու իրավունքների պաշտպան մի շարք կազմակերպություններ են քննադատում Եգիպտոսի իշխանություններին՝ տեղի քրիստոնյաներին չպաշտպանելու պատճառով։
Երբ երկրի բանակի հրամանատար Աբդուլ Ֆաթահ ալ Սիսին մի քանի օր առաջ հայտարարեց, որ տապալված է Մուրսիի իշխանությունը, Թավադրոս Պապը եւ Ալ Աժարի մահմեդական համալսարանի ավագ շեյխը Ահմեդ ալ Թայեբը հանդես եկան ողջույնի հայտարարություններով։ Եւ այժմ իսլամիստ խմբերը այս եկեղեցուն մեղադրում են նախագահ Մուրսիի իշխանությունը տապալելու գործում խաղացած դերակատարություն ունենալու մեջ։
Անգաելոս եպիսկոպոսը ՝՝Բի Բի Սի՛՛ լրատվական գործակալությանը երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում ասել էր սակայն, թե իրենց համար որեւէ նշանակություն չունի, թե ով կղեկավարի Եգիպտոսը, եթե նույնիսկ նա լինի իսլամիստ, ՝՝եթե իհարկե նա պաշտպանում է բոլոր քաղաքացիների իրավունքները եւ երկիրը տանում բարգավաճման ուղով՛՛։
Այժմ նա տեղեկացնում է, որ անվտանգության իրադրության սրման պատճառով Թավադրոս Երկրորդ Պապը չեղյալ է հայտարարում Կահիրեի Սուրբ Մարկոսի տաճարում անցկացվելիք մի շարք արարողություններ։

XS
SM
MD
LG