Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել Սիրիայի ապստամբների հանցագործությունները


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նավի Փիլայը կոչ է արել հաստատել անկախ հետաքննչական մի խումբ, որը պետք է ուսումնասիրի Սիրիայի ապստամբ ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։ Նրա խոսքերով, Սիրիայում ՄԱԿ-ը ներկայացնող խմբերից մեկը գտել է վկայություններ, որոնք հաստատում են, որ ապստամբները Հալեպ քաղաքում անցյալ ամիս մահապատժի են ենթարկել 3Օ հոգու, որոնց մեծ մասը եղել են Սիրիայի բանակի զինծառայողներ։ Փիլայն ասել է, թե սպանությունները տեսագրվել են։

Նա ասել է, պատերազմի երկու կողմերում կանգնած ուժերը, որոնք ոտնահարում են մարդասիրական եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրենքները, պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Նա հայտարարել է նաեւ, թե ապստամբները չպետք է ենթադրեն, որ ունեն անձեռնմխելիություն։

Ըստ ՄԱԿ-ի հաշվարկի, Սիրիայում երկու տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին զոհ է գնացել ավելի քան 1ՕՕ հազար մարդ, իրենց տներից հեռացել մոտավորապես 6 միլիոն բնակիչ։

XS
SM
MD
LG