Մատչելի հղումներ

Տասնյակ զոհեր՝ Եգիպտոսում սկսված ցույցերի ու հակացույցերի արդյունքում


egypy
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:05 0:00

Եգիպտոսի անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում վտարված իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակից մի քանի տասնյակ ցուցարար է սպանվել։ Մորսիին տապալած բանակային ուժերի հրամանատարության կոչով շաբաթ օրն այստեղ սկսվել էին ցույցեր ի պաշտպանություն բանակի կողմից հաստատված նոր իշխանությունների, որոնց դեմ հակացույցեր էին սկսել Մորսիի աջակիցները։

Սաղավարտներ կրող ոստիկանական ուժերը կրակ են բացել Կահիրեի մզկիթներից մեկի մոտ շուրջօրյա ցույցերի նախապատրաստվող ամբոխի վրա։
Մահմեդական եղբայրություն շարժումը հայտարարում է, թե սպանվել է ավելի քան 12Օ մարդ, վիրավորվել՝ 45ՕՕ-ը։ Նրանք պնդում են նաեւ, թե բանակը կրակում է ոչ թե նախազգուշացնելու, այլ՝ սպանելու նպատակով։

Եգիպտոսի բանակի կողմից նշանակված ներքին գործերի նախարար Մոհամեդ Իբրահիմն ասել է, թե միայն 21 մարդ է սպանվել եւ հերքել այն լուրերը, թե ոստիկանությունը կրակ է բացել ժողովրդի վրա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ՝՝մահմեդական եղբայրներ՛՛-ին է մեղադրել իրադրությունը սրելու մեջ։

Նրա խոսքերով, այս մզկիթի մոտ ապրող քաղաքի բնակիչները բախվել են երկրի ներկա իշխանությունների կողմնակից ցուցարարների հետ, որից հետո՝ փակել քաղաքի գլխավոր կամուրջները։ Ոստիկանապետն ասել է, թե իր ուժերը նրանց դեմ միայն արցունքաբեր գազ են կիրառել։

Եգիպտոսն աստիճանաբար ինքնակալական ու իսլամիստ երկիր վերածելու մեղադրանքներով Մորսիին հուլիսի 3-ին տապալելուց հետո, այս երկրի տարբեր քաղաքներում սկսված անհանգստությունների արդյունքում ավելի քան 2ՕՕ մարդ է սպանվել։ Բանակը չի ընդունում իր կողմից զինված հեղաշրջում իրականացնելու մասին մեղադրանքները՝ հայտարարելով, թե պարզապես միջամտել է, ազգային քաոսից երկիրը փրկելու համար։

Իբրահիմն ասել է, թե Մորսին, որի իշխանության տապալումից հետո նա չի երեւացել հանրության առջեւ, շուտով կտեղափոխվի Կահիրեի այն նույն բանտն, ուր այժմ պահվում է նրա նախորդը՝ Հոսնի Մուբարաքը։

XS
SM
MD
LG