Մատչելի հղումներ

Եգիպտոսը պատրաստվում է հրաժարվել իսլամիստական սահմանադրությունից


egypt 2
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:48 0:00

Եգիպտոսի բանակի կողմից հովանավորվող երկրի ժամանակավոր նախագահն ընտրել է իրավական հարցերով մասնագետների, որոնք պիտի գրեն նոր սահմանադրություն։ Նախորդ սահմանադրությունը կասեցվել էր, երբ այս ամիս բանակն իշխանությունից վտարեց իսլամիստ նախագահին։

Իրավաբանների խորհուրդն իր առաջին նիստն անցկացրեց կիրակի օրը։

Ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն այս խորհրդի համար ընտրել է 1Օ դատավորների ու իրավագիտության դասախոսների, որոնք Եգիպտոսը դեպի ժողովրդավարական կարգեր տանելու նպատակով մեկ ամսվա ընթացքում պիտի ներկայացնեն սահմանադրական փոփոխությունների մասին առաջարկներ։
Նախորդ սահմանադրությունը կազմել էին նախկին նախագահ Մոհամեդ Մորսիի կողմից հաստատված իսլամիստական գաղափարախոսության կողմնակից իրավաբանները, որից հետո հասարակության փոքր մասնակցությամբ հաստատվել էր հանրաքվերի արդյունքում։ Այն իր վերջնական հաստատումն էր ստացել Մորսիի ստորագրությամբ։

Իսլամիստական ուղղվածությամբ Մոհամեդ Մորսին, որն այս պաշտոնում ժողովրդավարական եղանակով ընտրված առաջին նախագահն էր, Եգիպտոսը կառավարեց ընդամենը մեկ տարի՝ փոխարինելով 2Օ11 թվականի համաժողովրդական ապստամբության արդյունքում տապալված Հոսնի Մուբարաքին։ Հիշեցնենք, որ 2Օ11-ին եւս բանակն իր աջակցությունն էր հայտնել ապստամբներին։

XS
SM
MD
LG