Մատչելի հղումներ

Մահացու երթ՝ Տեխասի զվարճանքների այգում


ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գտնվող ՝՝Սիքս ֆլեգզ՛՛ զվարճանքների այգու արագընթաց կարուսելներից (ռոլեր քոստեր) մեկից մի կին դուրս է ընկել ու մահացել։ Այգու պաշտոնատար անձինք սակայն չեն ասել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Իսկ կնոջ ընտանիքի անդամներն ասել են, թե նա արագընթաց կարուսելի մեջ է եղել դստեր ու փեսայի հետ։ Նստարանն էլ, որի վրա նստած է եղել կինը, մինչեւ ռոլեր քոստերի շարժվելը կարծես ամուր է եղել։ Սակայն, երբ շարժակազմը հետ է վերադարձել, նստատեղի ամրագոտին բացված է եղել։

Ականատեսներն ասում են, թե կինն ընկել է ռոլեր քոստերի ընթացքի ժամանակ։ Ի դեպ Տեխասի այս ռոլեր քոստերն աշխարհում ամենաբարձրն է։

Կնոջ դին տախտակամածի մոտից հանել են հրշեջները։ Այժմ հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար, թե արդյոք մինչեւ շարժվելը զբոսայգու աշխատակիցները չեն ապահովել նրա ամրագոտու ամրությունը։

XS
SM
MD
LG