Մատչելի հղումներ

՝՝ԱՄՆ-ը պիտի աղոթի, որ Սնոուդընին ոչինչ չպատահի՛՛


snowden
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:50 0:00

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, թե իրենք ապաստան ստանալու խնդրանքով որեւէ դիմում չեն ստացել ԱՄՆ-ում լրտեսության մեջ մեղադրվող, այժմ Մոսկվայի օդանավակայանում գտնվող Էդուարդ Սնոուդընից։
Նախորդ օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել էր Ռուսաստանի իր պաշտոնակցին՝ Սնոուդընի հարցի շուրջ զրուցելու համար։ Սակայն առայժմ որեւէ մանրամասնություն նրանց զրույցի մասին չի ներկայացվում։

Այլ հաղորդագրությունների համաձայն, ՝՝Գարդիըն՛՛ պարբերականի լրագրող Գլեն Գրինուոլդը, որն առաջինն էր հրատարակել հոդված ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների գործունեության մասին Սնոուդընից ստացված տեղեկություններով, կիրակի օրն ասել է, թե Սնոուդընն իր մոտ ունի ԱՄՆ-ին վնաս հասցնելու համար շատ ավելի մեծաթիվ տեղեկություններ, քան ենթադրվում է, որոնք ՝՝կարող են մղձավանջ դառնալ Վաշինգտոնի համար՛՛։ Սակայն, ասել է նա, Սնոուդընի նպատակն ամենեւին էլ ԱՄՆ-ին վնաս հասցնելը չէ։

՝՝ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ծնկաչոք աղոթեն, որպեսզի Սնոուդընին ոչինչ չպատահի, հակառակ դեպքում գաղտնի բոլոր տեղեկությունները կհրապարակվեն այն բոլոր թերթերի կողմից, որոնց նա այդ տեղեկությունները հաղորդել է նախապես՛՛, լատինամերիկյան թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է Գլեն Գրինուոլդը։

XS
SM
MD
LG