Մատչելի հղումներ

Սնոուդընի հարցով ԱՄՆ-ը քննադատում է Ռուսաստանին


snowden
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:40 0:00

ԱՄՆ-ը քննադատել է Ռուսաստանին՝ ամերիկացի նախկին գաղտնի գործակալ Էդուարդ Սնոուդընին մարդու իրավունքների պաշտպան խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու արտոնություն տալու համար։ Հիշեցնենք, որ Սնոուդընն ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների կողմից իրականացված գաղտնալսումների մասին հրապարակային բացահայտումներ կատարելուց ու ԱՄՆ-ից հեռանալուց հետո մոտ երեք շաբաթ անց է կացնում Մոսկվայի օդանավակայանի տարանցիկ թռիչքների բաժնում։

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին ասել է, թե Ռուսաստանը Սնոուդընին տալիս է ՝՝քարոզչություն իրականացնելու հարթակ՛՛, ինչը նրա խոսքերով, հակասում է այս հարցում չեզոքություն ցուցաբերելու Ռուսաստանի կողմից հրապարակված հայտարարության բնույթին։

Սնոուդընը, որի դեմ հարուցվել են ԱՄՆ-ի գաղտնի տեղեկությունները հրապարակելու ու լրտեսության մեղադրանքներ, այժմ փորձում է ժամանակավոր ապաստան ստանալ Ռուսաստանում՝ մինչեւ Լատինական Ամերիկա մեկնելը, որտեղ արդեն երեք երկրներ՝ Բոլիվիան, Նիկարագուան ու Վենեսուելան հանդես են եկել նրան քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություններով։

Նախագահ Օբաման, որը Սնոուդընի հարցով որեւէ մեկ անգամ չէր զրուցել Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ, ուրբաթ օրը զանգահարել է Վլադիմիր Պուտինին։ Սակայն զրույցի մասին որեւէ մանրամասնություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը նախկինում հայտարարել էր, որ եթե Սնոուդընը ցանկանում է ապաստան ստանալ Ռուսաստանում, չպետք է վնասի Ռուսաստանի դաշնակից ԱՄՆ-ի շահերը։

XS
SM
MD
LG