Մատչելի հղումներ

Ծանր վիրավորներ Իսպանիայի ցլավազքի ժամանակ


bull run
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:36 0:00

Ամերիկացի մի ուսանող ու երկու իսպանացիներ մարմնական վնասվածքներ են ստացել Իսպանիայում ամեն տարի անցկացվող Սան Ֆերմինի ցլավազքի փառատոնի ժամանակ, երբ ցլերից մի քանիսը կարողացել են Պամպլոմա քաղաքում հասնել մարդկանց վազող խմբին ու խոցել մի քանիսին։

Ցուլը, իսպանացի Դիեգո Միրայեսին խոցելուց հետո, նրան վեր է նետել։ Մոտ երեսուն վայրկյան տեւած հարձակման ընթացքում մյուս վազորդները փորձել են վիրավորին դուրս բերել փողոցից։

Տեղի իշխանությունները հաղորդում են, որ ցլերի հարվածներին արժանացած ամերիկացին ու երկու իսպանացիները տեղափոխվել են հիվանդանոց։ Վնասվածքներ են ստացել նաեւ փախուստի ժամանակ առաջ եկած խուճապի ընթացքում վազող մարդկանց ու ցլերի ոտքերի տակ հայտնված մի քանի անձինք։

Բժիշկները ստիպված են եղել հեռացնել Յութահի համալսարանի 2Օ-ամյա ուսանող Փաթրիք Էքլզի փայծաղը, երբ պարզել են, որ ցլի եղջյուրն անցել է նրա որովայնի խոռոչով ու ծակել կյանքի համար ոչ վտանգավոր, սակայն արյունը մաքրող կարեւոր այս օրգանը։ Երիտասարդի վիճակն այժմ կայուն է։

XS
SM
MD
LG