Մատչելի հղումներ

Ցույցերը Եգիպտոսում ուժգնանում են


egypt 2
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:25 0:00
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ու երկրի մի շարք այլ քաղաքներում հարյուր հազարավոր ցուցարարներ պահանջում են իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիի հրաժարականը, երբ այսօր լրանում էր նրա պաշտոնավարման առաջին տարին։ Եգիպտոսում նման ծավալի բողոքի ալիք չէր գրանցվել արդեն երկուսուկես տարի այն օրից, երբ տապալվեց նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանությունը։

Ցուցարարների մի մեծ հոսք շարժվել է դեպի նախագահական պալատ՝ փակելով փողոցները, պուրակներն ու պողոտաները։ Մասնակիցները բացականչում էին, թե Մորսին իրենց խաբել է կրոնի անվան տակ ու այժմ փորձում է իրենցից խլել աշխարհիկ իրենց իրավունքները։ Մի խումբ ցուցարարներ կրել են ՝՝Մորսի=Մուբարաք՛՛ բառերով ցուցապաստառներ։

Գրանցվել են բռնություններ, երբ մի խումբ երիտասարդներ հաձակում են գործել Մորսիի ՝՝Մահմեդական եղբայրություն՛՛ շարժման գրասենյակի դեմ՝ շենքի ուղղությամբ նետելով քարեր ու հրկիզվող ռումբեր։ Շենքի ներսից ցուցարարների դեմ է արձակվել պատասխան կրակ։

XS
SM
MD
LG