Մատչելի հղումներ

Հանդիպում Սիրիայի ապսամբներին աջակից պետությունների միջեւ


Syria talks
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:16 0:00

Քաթարի մայրաքաղաք Դոհա է մեկնել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ջոն Քերրին, որտեղ հանդիպումներ է անցկացնում Սիրիայի ապստամբ ուժերին աջակից երկրների իր պաշտոնակիցների հետ։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու նպատակով երկրի ապստամբ ուժերի զինելու ծրագրերի մասին, սա՝՝Սիրիայի բարեկամներ՛՛ անվանումը ստացած խմբի առաջին հանդիպումն էր։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյալ Հեյգի խոսքերով, արյունահեղությունը դադարեցնելու համար քաղաքական ուղիներ որոնելու գործընթացը դեռեւս շարունակվում է։
Նա հիշեցնում է, որ այս հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, եվրոպական մի շարք այլ երկրներ, Թուրքիան ու արաբական երկրները։

ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան հորդորում են Ժնեում ուղիղ բանակցություններ անցկացնել Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչների միջեւ, ծրագիր, որին աջակցում են Եվրոպական Միությունը ու արաբական մեծաթիվ երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը։
Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը նախազգուշացրեց, որ նման ծրագիրը կձախողվի, եթե ԱՄՆ-ը շարունակի ուժի մեջ պահել Սիրիայում թռիչքազերծ գոտին։

XS
SM
MD
LG