Մատչելի հղումներ

Ջրհեղեղներ Հնդկաստանում ու Մեքսիկայում


India floods
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:04 0:00

Հնդկաստանում մուսոնի պատճառով սկսված ջրհեղեղների ու հողի սահքի արդյունքում այստեղ մոտվորապես 6ՕՕ մարդ է զոհվել։ Տասնյակ հազարավոր այլոք կորել են։

Իշխանությունները տեղեկացնում են, որ հորդառատ անձրեւները եկող օրերին շարունակվելու են, որոնց ընթացքում փրկարարները փորձում են փրկել Հիմալայան Ութարախանդի նահանգում արտաքին աշխարհից կտրված ավելի քան 5Օ հազար մարդկանց։
՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ ջրհեղեղներն տարել են ամբողջ գյուղեր։
Փրկարարներին անցած հինգ օրերի ընթացքում հաջողվել է փրկել ավելի քան 3Օ հազար մարդու։

Հնդկաստանում հաճախ են տեղի ունենում մուսոնների պատճառով առաջ եկող ջրհեղեղներ, սակայն այս տարի հորդառատ անձրեւները սկսվեցին կանխատեսվածից մեկ շաբաթ ավելի վաղ, ինչի արդյունքում մարդիկ չհասցրեցին հեռանալ գետերի առափնյա հատվածներից։

Իսկ ահա երկրագնդի հակառակ կողմում գտնվող Մեքսիկայում սկսվել են արեւադարձային փոթորիկներ, ինչի հետեւանքով Վերկրուզ նահանգում քաղաքային փողոցները մնացել են ջրերի տակ՝ ստիպելով հազարավոր մարդկանց հեռանալ իրենց տներից։ Արտակարգ իվավիճակ հայտարարվել նահանգի 167 քաղաքներում։

XS
SM
MD
LG