Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան առաջարկում է բարձր մակարդակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ


Հյուսիսային Կորեան առաջարկել է միջուկային ու անվտանգության հարցերով բարձր մակարդակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ։ Հյուսիսի Ազգային պաշտպանության հանձնաժողովի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե Վաշինգտոնը կարող է ինքն ընտրել հանդիպման ժամանակն ու վայրը, սակայն չի կարող բանակցությունների համար ներկայացնել նախապայմաններ։

Հայտարարության մեջ ասված է նաեւ, թե բանակցությունները պիտի ունենան Կորեական թերակղզում լարվածությունը մեղմելու, տարածքային խաղաղություն հաստատելու ու անվտանգությունն ապահովելու նպատակ։
Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում լարվածությունը թեժացավ, երբ Հյուսիսային Կորեան փետրվար ամսին իրականացրեց միջուկային իր երրորդ փորձարկումը՝ մեծ զայրույթ առաջ բերելով ՄԱԿ-ում, ինչից հետո միջազգային այս մարմինը պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Փհենյանի։

Երկու Կորեաների միջեւ անցած չորեքշաբթի օրը նախատեսված բարձր մակարդակի բանակցությունները չեղյալ հայտարարվեցին դրանից մեկ օր առաջ, արձանագրությունների շուրջ համաձայնության չգալու պատճառով։

XS
SM
MD
LG