Մատչելի հղումներ

Հասան Ռոուհանին` Իրանի նոր նախագահ


Չափավոր դիրքեր զբաղեցնող հոգեւորական Հասան Ռոուհանին հայտարարվել է Իրանի նախագահական ընտրությունների հաղթող: Վերջինիս աջակցում էին երկրի բարեփոխական հայացքներ ունեցող գործիչները:
Միջուկային հարցերով նախկին բանագնաց Ռոուհանին ընտրություններում հավաքած մեծ թվով ձայների արդյունքում հաղթող ճանաչվեց առանց երկրորդ փուլ անցնելու:
Ի հակադրություն երկրի ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, 64-ամյա Ռոուհանին խոստացել է միջազգային հարցերում, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ավելի քիչ հակադրություններ:
Սակայն պետք է հիշել, որ Իրանի ղեկը հիմնականում գտնվում է հոգեուր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ձեռքում եւ նա է որոշում երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը:
XS
SM
MD
LG