Մատչելի հղումներ

Իսրայելը մտադիր է ԱՄՆ-ից գնել ռազմական օդանավեր


Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ԱՄՆ կատարած այցի ընթացքում մասնակցել է ՝՝V-22 Osprey՛՛ մակնիշի ռազմական օդանավի թռիչքին։ Նրա երկիրը մտադիր է ԱՄՆ-ից գնել իր առանցքի շուրջը պտույտ կատարող շարժիչով այս օդանավերից, ինչի նպատակով էլ նախարարն այցելել է Վաշինգտոն ու իր պաշտոնակից Չաք Հեյգելին հանդիպելու համար Պենտագոն ժամանել հիբրիդային այս օդանավով։ Իր առանցքի շուրջը պտույտ կատարող շարժիչով օդանավերն ունեն ուղղաթռի նման վեր բարձրանալու եւ ուղղահայաց վայրէջք իրականացնելու հնարավորություն։
Եթե գործարքը կնքվի, Իսրայելը կդառնա ԱՄՆ-ից ՝՝Osprey՛՛ տիպի ռազմաօդանավեր գնող առաջին երկիրը։

Սակայն այս օդանավն ունի անվտանգության հետ կապված խնդիրներ։ Դրանցից երկուսը Ճապոնիայում կործանվեցին անցյալ տարի՝ այստեղ առաջ բերելով անվտանգության հարցով բողոքի մեծ ալիք։
Պենտագոնից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո Տոկիոն անցյալ տարի էր տվել ամերիկյան օդային հենակետում այս տիպի 12 ռազմաօդանավ տեղակայելու իրավունք։

XS
SM
MD
LG