Մատչելի հղումներ

Ուժեղ հրդեհներ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում


ԱՄՆ-ի Կալիֆորնիա եւ Նյու Մեքսիկո նահանգներում հրշեջները փորձում են մարել ամառային հրդեհները, որոնց արդյունքում արդեն իսկ այրվել են հազարավոր հեկտար տարածքներ՝ սպառնալով բազում տների ու դառնալով մեծաթիվ մարդկանց տարհանման պատճառ։

Արդեն իսկ հազար ընտանիքների տրվել է իրենց տները լքելու հրահանգ, քանի որ ուժեղ քամիների պատճառով անտառային հրդեհները սկսել են արագ տարածվել դեպի բնակելի թաղամասեր, որտեղ երկուշաբթի օրվա տվյալներով այրվել է 6 տուն։

Նյու Մեքսիկոյի Սանտա Ֆեյ քաղաքի մոտակայքում հրդեհները տարածվել են 16 քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ քաղաքը թողնելով ուժեղ ծխի ներքո։ Ծխի մեջ են հայտնվել նաեւ Նյու Մեքսիկոյի Գալինաս Քենյոն եւ Լաս Վեգաս քաղաքները։

Սանտա Ֆեյի մոտակայքում Կարմիր խաչը հիմնել է ժամանակավոր կացարան։

Հրշեջ ծառայություններն ու նահանգային առողջապահության նախարարությունը Փեքոս, Սանտա Ֆեյ եւ Էսպանյոլա քաղաքների բնակիչներին կոչ են արել նախապատրաստվել ուժեղ ծխին ու հորդորել հնարավորության դեպքում դուրս չգալ տներից։

Կա որոշ հույս, որ կիրակի օրն ավելի ուշ այս շրջաններում կարող են տեղալ անձրեւներ։

Կոլորադո ու Կալիոֆորնիա նահանգներից ստացված հաղորդագրությունների համաձայն, այստեղ եւս շարունակվում են հրդեհները։ Լոս Անջելեսից ավելի հյուսիս գտնվող շրջաններից անտառային հրդեհները տարածվում են մի քանի ուղղություններով՝ հրի մատնելով 15 քառակուսի կմ տարածք։

Լանքասթեր քաղաքի մոտակայքում գտնվող երկու բնակավայրերից հրահանգվել է տարհանել մոտ 1ՕՕՕ ընտանիք։ Այս հատվածում այրվել է 23 քաղակուսի կմ տարածք։ Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհի միայն 2Օ տոկոսը։

XS
SM
MD
LG