Մատչելի հղումներ

Ամերիկացի ոստիկանապետը մեղադրվում է կողմնակալության մեջ


ԱՄՆ-ի դաշնային դատավոր Մուրրեյ Սնոուն եկել է այն եզրակացության, որ Արիզոնա նահանգի ոստիկանական ամենախիստ շերիֆներից մեկն անօրինական ներգաղթի դեմ պայքարը հիմնականում մղում է լատինամերիկյան ծագումով փախստականների դեմ։
Դատավորը մեղադրում է Ֆինիքս քաղաքի մարզերից մեկի շերիֆ Ջո Արփայոյին ու նրան ենթակա ոստիկաններին՝ լատինամերիկյան ծագումով վարորդներին անարդար կերպով թիրախ ընտրելու մեջ։ Շերիֆն ու այդ ոստիկանատան ծառայողներն առանց որեւէ պատճառի փողոցներում ավտոմեքենաներից իջեցրել են լատինամերիկյան ծագումով վարորդներին ու ուղեւորներին։

Արիզոնա նահանգում գործում է հակասական մի օրենք, ըստ որի իրավապահ մարմինների աշխատակիցները կարող են առանց որեւէ պատճառի կանգնեցնել մարդկանց ու ստուգել նրանց փաստաթղթերը։
Սակայն ինչպես դատավոր Սնոուն է հայտարարել, Արափիոն այս գործում կիրառել է ռասիստական մոտեցումներ, քանի որ օրենքը հիմնականում կիրառել է մեքսիկացիների դեմ։ Դատավորի վճիռը նախատեսում է միայն տույժ, այլ ոչ թե քրեական պատասխանատվություն։

ԱՄՆ-ի Քաղաքացիական ազատությունների միությունը ողջունել է դատարանի որոշումը եւ հույս հայտնել, որ բարեփոխումներ կիրականացվեն շերիֆի աշխատակազմում։

Արափիոն խուսափում է մեկնաբանություններից, սակայն՝ պատրաստվում բողոքարկել դատավորի որոշումը։

XS
SM
MD
LG