Մատչելի հղումներ

Սպանվել է Պակիստանի քաղաքական ավագ մի գործիչ


Զինված հարձակում է իրականացվել Պակիստանի "Թեհրիք է Ինսաֆ" քաղաքական կուսակցության ղեկավարներից մեկի դեմ։ Մոտոցիկլետով իրականացված հարձակման արդյունքում սպանվել է կուսակցության փոխնախագահ Զոհրա Շահիդը։ Հարձակումը տեղի է ունեցել Քարաչի քաղաքում գտնվող նրա տան մոտ։
Որեւէ մեկն իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը։

Պակիստանում մայիսի 11-ին անցկացված ընտրություններից հետո այս կուսակցությունը հայտարարել էր, թե դարձել է մի քանի շրջաններում կոպիտ ոտնահարումների ու ընտրակարգի խախտման զոհ։ Երկրի ընտրական հանձնաժողովը ծրագրում է կրկնակի ընտրություններ անցկացնել մի քանի շրջաններում, այդ թվում՝ Քարաչիում։

Կուսակցության խոսնակն ասել է, թե Շահիդին սպանել են՝ խոչընդոտելու համար Քարաչիում կիրակի օրն անցկացվելիք ընտրությունները։

XS
SM
MD
LG