Մատչելի հղումներ

Երկաթուղային աղետ Նյու Յորքի ու Բոստոնի միջեւ


Իրար են բախվել Նյու Յորքից Բոստոն ու հակառակ ուղղությամբ ընթացող մարդատար երկու գնացքներ, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել առնվազն 6Օ մարդ։ Միջքաղաքային գնացքների վթարը տեղի է ունեցել Նյու Յորքից 1ՕՕ կմ հեռավորության վրա գտնվող Քոննեքթիքութ նահանգի Բրիդջփորթ քաղաքում։ Նահանգապետի խոսքերով, վիրավորներից 5-ի իրավիճակը չափազանց ծանր է։

Սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար վթարի պատճառները։ Նահանգապետը բացառում է դժբախտ պատահարից զատ այլ հնարավորություն։
Ազգային երկաթուղու ՝՝Ամթրաք՛՛ ընկերությունը, որը կիրառում է տեղական երկաթուղիների նույն երկաթգծերը, անժամկետ դադարեցրել է Նյու Յորքի ու Բոստոնի միջեւ գնացքների շարժը։

XS
SM
MD
LG