Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան արձակել է մոտ նշանառության երկու հրթիռ


Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի մեջ է արձակել մոտ նշանառության երեք հրթիռ։

Առաջին երկուսն արձակվել են շաբաթ օրն առավոտյան, երրորդը՝ կեսօրին։ Պաշտոնատար անձինք ասում են, թե զորավարժությունների ընթացքում նման հրթիռներ արձակելու նպատակն իրենց հասկանալի չէ։

Հյուսիսային Կորեան պարբերաբար է արձակում մոտ նշանառության հրթիռներ՝ նպատակ ունենալով նորացնել իր զինատեսակները։

Վերջին այս հրթիռների արձակումը տեղի է ունենում այն պահին, երբ լարվածությունը Հյուսիսի ու Հարավի միջեւ չափազանց սրված է։

XS
SM
MD
LG