Մատչելի հղումներ

Անկարան Ռեյհանլիի պայթյունների համար մեղադրում է Սիրիայի կառավարությանը


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե երկու ավտոմեքենաների միջոցով պայթեցումներ իրականացնողների դեմ Թուրքիան ունի ՝՝ամեն միջոց կիրառելու իրավունք՛՛։ Թուրքիայի Ռեյհանլի քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած զույգ պայթյունների արդյունքում 43 մարդ էր սպանվել, 1ՕՕ-ը՝ վիրավորվել։

Հարձակման պատասխանատվությունը մինչ այժմ որեւէ մեկն իր վրա չի վերցրել, սակայն Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Արինսաիդն ասել է, թե ՝՝մշտական կասկածյալը՛՛ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությունն է։ Այս գավառում այսօր կուտակվել են Սիրիայից այստեղ տեղափոխված մեծ թվով փախստականներ եւ փոխվարչապետի խոսքերով, հենց նրանք էլ դարձել են Դամասկոսի թիրախը։

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, դատապարտելով տեղի ունեցած պայթյունները, ասել է, թե Միացյալ Նահանգները կանգնած է Թուրքիայի կողքին
Իսկ ահա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնարկել է, թե պայթյունները կարող են նույնիսկ կապված լինել քուրդ ապստամբների ու իր կառավարության միջեւ խաղաղ բանակցությունների հետ։

XS
SM
MD
LG