Մատչելի հղումներ

Նորածինների կյանքի առաջին օրը ամենավտանգավորն է


՝՝Փրկեք երեխաներին՝՝ բարեգործական կազմակերպության նոր զեկույցի համաձայն նորածնի կյանքի առաջին օրը աշխարհի գրեթե բոլոր երկրներում, ներառյալ Միացյալ Նահանգներում, նրա կյանքի ամենավտանգավոր օրն է։

Զեկույցում ասված է, որ ամեն տարի գրեթե մեկ միլիոն նորածին մահանում է ծնվելու առաջին օրը։
Զեկույցը նաեւ նշում է, որ աշխարհում երեխա ունենալու համար լավագույն երկիրը Ֆինլանդիան է, իսկ վատթարագույնը՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը։
Երեխա ունենալու լավագույն երկրների թվում Միացյալ Նահանգները գտնվում է 30-րդ տեղում, Արեւմտյան Եվրոպայի երկրներից, Ավստրալիայից, Սլովենիայից, Սինգապուրից, Նոր Զելանդիայից, Էստոնիայից, Կանադայից, Չեխիայից, Իսրայելից, Բելառուսից, Լիտվայից եւ Լեհաստանից հետո։

՝՝Փրկեք երեխաներին՝՝ կազմակերպության համաձայն, ամեն տարի մեկ միլիոն նորածնի փրկելու չորս պարզ եղանակ կա, որոնք քիչ են օգտագործվում եւ արժեն ընդամենը 13 ցենտից մինչեւ 6 դոլար։ Դրանք են՝ նորածնի շնչառությանը օգնող վերակենդանացման սարքը, պորտալարի վարակները կանխող հականեխիչ քլորհեքսիդինը, վարակների դեմ ներարկելի հակաբիոտիկները եւ ստերոիդի ներարկումները ժամկետից առաջ ծնվածների թոքերի զարգացման համար։
XS
SM
MD
LG