Հուղարկավորությունների հաստատությունը չի գտնում տեղ՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ ռմբային հարձակում իրականացնելու մեջ կասկածյալ Թամերլան Ցարնաեւի մարմինը հուղարկավորելու համար ու դիմում նահանգի օգնությանը։ Քեմբրիջ քաղաքի կառավարիչն ասել է, թե թույլ չի տալու, որ Ցարնաեւի մարմինը թաղվի այս քաղաքում, ՝՝քանի որ այն կարող է առաջ բերել անհանգստություններ ու դառնալ բողոքի ցույցերի պատճառ՛՛։
Ցարնաեւի ծնողներն ավելի վաղ հայտարարել էին, թե նրա մարմինը չեն տեղափոխելու Ռուսաստան։
Հիշեցնենք, որ դատաբժշկական քննության արդյունքում պարզվել էր, որ 26-ամյա Թամերլանը մահացել էր ոստիկանների արձակած կրակից ու նրա եղբոր՝ Ջոխարի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո։
Իսկ այս պահին նախապատրաստվում է հանցագործությունը կոծկելու նպատակով Ջոխար Ցարնաեւին օգնելու մեջ մեղադրվող նրա երեք ընկերներից մեկի դատավարությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի քաղաքացի Ռոբել Ֆիլիպոսը մեղադրվում է ահաբեկչության հարցով սկսված հետաքննության ժամանակ դաշնային հետաքննիչներին սուտ տեղեկություններ հայտնելու մեջ։
Մյուս երկու ընկերները՝ Ղազախստանից ԱՄՆ տեղափոխված Ազամաթ Թաժայակովի եւ Դիաս Քադիրբաեւի նկատմամբ ներկայացվել են արդարությունը խոչընդոտելու եւ ապացույցները վերացնելու մասին մեղադրանքներ։ Նրանց դատավարությունը սկսվելու է հաջորդ շաբաթ։
Այս երեքը մեղադրվում են Ջոխար Ցարնաեւի հանրակացարանային սենյակից վերջինիս գոգահամակարգիչը եւ պայուսակը տանելու ու ոչնչացնելու մեջ։
Մեղադրանքների հաստատման դեպքում Ֆիլոպոսին սպառնում է մինչեւ 8 տարի ազատազրկում եւ 25Օ հազար դոլարի տուգանք։ Մյուս երկուսը կազատազրկվեն մինչեւ 5 տարի ժամկետով ու պետությանը կմուծեն 25Օ հազար դոլար։