Մատչելի հղումներ

Օդանավի բեկորի վրա որոնելու են մարդկային հետքեր


Նյու Յորքի դատաբշկական մի խումբ շուտով կսկսի մարդկային հետքեր որոնել օդանավի այն կտորի վրա, որը երեկ հայտնաբերվել էր երկու շենքերի միջեւ գտնվող նեղ հատվածում։ Կան ենթադրություններ, որ օդանավի բեկորը 2Օ11 թվականի սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումների ժամանակ առեւանգված օդանավերից մեկինն է։

Ոստիկանությունը շրջակա տարածքը հայտարարել է հանցագործության հատված, ինչն ուժի մեջ կմնա մինչեւ դատաբժշկական քննության ավարտը։
Հիշեցնենք, որ օդանավի անվային հատվածից պոկված բեկորը հայտնաբերվել էր Նյու Յորքի Մահմեդական կենտրոնին պատկանող շենքի ու մեկ այլ կառույցի միջեւ ընկած 6Օ սանտիմետրանոց արանքում։

Ոստիկանությունն արդեն պարզել է, որ բեկորը Բոինգ 767 մակնիշի օդանավի կտոր է, այսինքն այն նույն մակնիշի, որն ահաբեկիչներն առեւանգել էին սեպետեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնին հարվածելու համար։ Ոստիկանությունից ստացված լուրերի համաձայն, բեկորը փաթաթված է եղել պարանով, սակայն առայժմ պարզ չէ, թե ով է այն փաթաթել եւ ինչու։

Բեկորը շենքերի արանքից դուրս է բերվելու երկուշաբթի օրը։ Փորձաքննությունը սկսվելու է հաջորդ օրը։

XS
SM
MD
LG