Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայում դատելու են ԱՄՆ-ի մի քաղաքացու


Korea
Korea
Հյուսիսային Կորեան հայտարարում է, թե կորեական ծագումով, սակայն ԱՄՆ-ի քաղաքացի 44-ամյա Քենեթ Բեին, որն իր բանտում է գտնվում անցյալ տարվանից, կանգնելու է դատարանի առջեւ՝ Հյուսիսային Կորեայի դեմ հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով։

Հյուսիսն ասում է, թե Բեին խոստովանել է հանցագործություն իրականացնելու մեղքը, որի նպատակը եղել է այս երկրի իշխանությունների տապալումը։ Հյուսիսի պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում, թե Բեին հատկապես ինչ քայլերի է դիմել։
Չի հաղորդվում որեւէ տվյալ դատավարության անցկացման ամսաթվի մասին, ասվում է միայն, որ այն տեղի է ունենալու շուտով։
Բեին դատելու մասին Հյուսիսային Կորեայի կողմից այս հայտարարությունը հրապարակվում է այն պահին, երբ շարունակ խորանում է լարվածությունը Կորեական թերակղզում։ Հյուսիսը սպառնում է միջուկային հարված հասցնել Հարավային Կորեային ու ԱՄՆ-ին, միջուկային փորձարկում իրականացնելուց հետո իր դեմ սկսված նոր պատժամիջոցների պատճառով։

XS
SM
MD
LG