Մատչելի հղումներ

Հնդկաստանում շարունակվում են փրկարարական աշխատանքները


Հնդկաստանում փրկարարական խմբերը մասնակիորեն փլուզված հիվանդանոցի փլատակների տակ որոնում են կենդանի կամ մահացած մարդկանց։ Բհոփալ քաղաքի Քասթուրբա Գանդիի անվան հիվանդանոցը փլուզվել էր շաբաթ օրը, ինչի հետեւանքով փլատակների տակ է մնացել ավելի քան 12 մարդ։ Կան մեծաթիվ վիրավորներ։
Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, թե 1966 թվականին կառուցված շենքը գրեթե վթարային էր։ Մինչեւ փլուզումն այստեղ սկսվել էին վերանորոգման ու ամրացման աշխատանքներ։
Փլուզման համար հիմնականում մեղադրում են վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարներին՝ անվտանգության անհրաժեշտ աշխատանքներ չիրականացնելու մեջ։

XS
SM
MD
LG