Մատչելի հղումներ

Շարունակվում են Չինաստանի երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքները


Չինաստանի Սինչուանի գավառում կիրակի օրը շարունակվում էին նախորդ օրը տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո սկսված փրկարարական աշխատանքները։ Երկրաշարժին կիրակի օրվա տվյալներով զոհ է գնացել ավելի քան 2ՕՕ մարդ։ Վիրավորների թիվն անցնում է 11 հազարը։

Երկրաշարժից հետո արտաքին աշխարհի հետ կտրվել էին Լուշանի մարզի հետ հաղորդակցական բոլոր միջոցները, փակ էին ճանապարհները, չկար հեռախոսային կապ։ Երկրաշարժը ցնել էր էպիկենտրոնից 115 կմ հեռավորության վրա գտնվող գավառի մայրաքաղաք Չենգդուի շենքերը։ Մեկ օրվա ընթացքում գրանցվել են հետերկրաշարժային բազում ցնցումներ։
Երկրի նախագահը հրահանգել է ամեն միջոց ձեռնարկել տուժածներին օգնելու համար ու նվազագույնի հասցնել աղետի հետեւանքները։ Վարչապետ Լի Քեքիանգն այժմ տեղում ուսումնասիրում է բնական աղետի հետեւանքներն ու ծավալները։
ԱՄՆ-ի Երկրաշարժաբանության հաստատության տվյալներով, 13 կմ խորության վրա տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 6.6 բալ ուժգնություն։
Այս երկրաշարժը չինացիներին հիշեցնում է նույն այս գավառում 2ՕՕ8 թվականին տեղի ունեցած երկրաշարժը, որին զոհ էր գնացել ավելի քան 7Օ հազար մարդ։

XS
SM
MD
LG