Մատչելի հղումներ

՝՝Կովկասյան Էմիրություն՛՛-ը հերքում է երկու չեչենների հետ իր կապերի մասին լուրերը


Դաղստանից գործող Կովկասյան Էմիրություն մահմեդական կազմակերպությունը հայտարարում է, թե այս խմբավորումը չի ունեցել ԱՄՆ-ի դեմ որեւէ գործողություն իրականացնելու ծրագիր։ Ռուսաստանում որոնվող Դոքու Ումարովի կողմից ղեկավարվող խմբավորումն այս հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելու համար այն կասկածները, որոնց համաձայն Բոստոնի վազքի մարաթոնի ժամանակ ռմբային հարձակում իրականացրած 26 եւ 19 տարեկան Ցարնաեւ եղբայրները, ովքեր իրենց մանկության մի մասն անց են կացրել Դաղստանում, կապեր են ունեցել այս կազմակերպության հետ։

՝՝Մենք կռվում ենք ընդդեմ Ռուսաստանի, որը պատասխանատվություն է կրում ոչ միայն Կովկասի զավթման, այլ նաեւ՝ մահմեդականների դեմ իրականացվող հրեշավոր հանցագործությունների համար՛՛, ասված է Կովկասյան Էմիրություն կազմակերպության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այս շրջանում անջատողական պայքարը դարձել է Խորհրդրային Միության փլուզումից հետո Ռուսաստանի կողմից սկսված երկու պատերազմների պատճառ։

XS
SM
MD
LG