Մատչելի հղումներ

Ղպտի քրիստոնյաները հրաժեշտ տվեցին սպանված հավատակիցներին


Եգիպտոսի հարյուրավոր քրիստոնյաներ կիրակի օրը հավաքվել էին Կահիրեի Ղպտիական գլխավոր տաճարում՝ մասնակցելու համար շաբաթավերջին այստեղ սպանված 4 քրիստոնյաների հուղարկավորության արարողությանը։ Դատապարտելով երկրի իսլամիստ նախագահ Մուհամեդ Մորսիին՝ սգացող ժողովուրդը վանկարկել է ՝՝Հեռացիր՛՛ եւ ՝՝Սա մեր երկիրն է, մենք այստեղից չենք հեռանալու՛՛ կոչերը։ Վանկարկումներին միացել են սեւ զգեստներ հագած կանայք, իսկ կրոնավորները՝ լուռ նստել մինչեւ արարողությունը։

Եգիպտոսի քրիստոնյան ղպտիները կազմում են այս երկրի 9Օ միլիոն բնակչության 1Օ տոկոսը։ Նրանք բողոքում են հատկապես Արաբական գարունից հետո իրենց դեմ իրագործվող խտրական քաղաքականության դեմ։

Նախագահ Մորսին ու նրա Մահմեդական եղբայրություն շարժումը դատապարտել են մահմեդականների ու ղպտի քրիստոնյաների միջեւ վերսկսված բախումները, որոնց զոհ է գնացել նաեւ մեկ մահմեդական։

XS
SM
MD
LG