Մատչելի հղումներ

Կիպրոսում մարդիկ կարող են կորցնել ներդրումների մեծ մասը


Կիպրոսի ամենախոշոր բանկում ներդրումներ կատարած անձինք կարող են կորցնել 128 հազար դոլարից ավելի ներդրումների մոտ 6Օ տոկոսը։ Այդ ներդրումների 37.5 տոկոսը կփոխարինվեն բանկային արժեթղթերով, մյուս մասը կսառեցվի եւ հնարավոր է այլեւս երբեք չվերադարձվի։
Չնայած Bank of Cyprus-ում ներդրումներ կատարած անձինք ի վերջո կարող են իրենց արժեթղթերը նորից վերածել դրամի, այս պահին արժեթղթերը շատ փոքր արժեք ունեն եւ պարզ չէ, թե երբ դրանք կվերականգնեն իրենց արժեքը եւ թե արդյոք երբեւիցե կվերականգնեն, թե ոչ։
Այս պայմաններով է Եվրոպական Միությունը համաձայնվել Կիպրոսին փրկել սնանկացումից։
Առաջի անգամն է Միության պատմության մեջ, որ ֆինանսական ճգնաժամը փորձ է արվում լուծել բանկերում հաշիվներ ունեցող անձանց հաշվին։
Կիպրոսի բանկերը միայն մի քանի օր առաջ վերաբացվեցին երկու շաբաթ փակ մնալուց հետ, քանի դեռ երկրի կառավարությունը բանակցություններ էր անցկացնում Եվրոպական երկրներից, Եվրոպայի Կենտրոնական բանկից ու Արժույթի միջազգային հիմնադրամից 13 միլիարդ դոլարի հատկացումներ ստանալու շուրջ։

XS
SM
MD
LG