Մատչելի հղումներ

Մարդկանց տարհանում՝ Էֆելյան աշտարակից


Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի Էֆելյան աշտարակից դուրս է բերել բոլոր 14ՕՕ զբոսաշրջիկներին այն բանից հետո, երբ անհայտ մի անձ, զանգահարել ու ասել է, թե աշտարակի վրա ռումբ կա։ Աշտարակը նորից բացվել է էվակուացումից երկու ժամ անց, որի ընթացքում հուշարձանը մանրազննին կերպով ստուգման է ենթարկվել։ Այստեղ են բերվել ռումբ որոնող հատուկ վարժեցված շներ, որոնք կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել։

Ալ Քաիդայի դեմ Մալիում ֆրանսիական ուժերի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո Ֆրանսիայի իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում զարկ են տվել Ֆրանսիայում հակաահաբեկչական միջոցառումներին։

324 մետր բարձրություն ունեցող Էֆելյան աշտարակն աշխարհի ամենագրավիչ տեսարժան վայրերից մեկն է, ուր ամեն տարի այցելում է մի քանի միլիոն մարդ։

XS
SM
MD
LG