Մատչելի հղումներ

Մոսկվան մեղադրում է Վաշինգտոնին


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնին մեղադրել է, ոչ կառավարական կազմակերպություններին ֆոնդեր հատկացնելով, իր ներքին գործերին միջամտելու մեջ։ Արտգործնախարարության խոսնակի կողմից այս հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի այն հայտարարության հրապարակումից հետո, որը մեղադրում է Մոսկվային՝ ոչ կառավարական կազմակերպություններում, այդ թվում՝ ՝՝Amnesty International՛՛ եւ ՝՝Human Rights Watch՛՛ կազմակերպությունների մասնաճյուղերում վերջին շաբաթների ընթացքում իրականացվող խուզարկությունների համար։

Մարդու իրավունքների պաշտպան խմբերի անդամները այս կազմակերպություններում անցկացված հետախուզությունը կապում են այն հակասական օրենքի հետ, որի համաձայն քաղաքականությամբ զբաղվող, օտար երկրների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները համարվում են արտասահմանյան գործակալներ։
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը լրագրողներին անցնող շաբաթ ասել էր, թե Վաշինգտոնը ֆինանսներ է տրամադրում ՝՝Ռուսաստանից դուրս գտնվող հարթակներից՛՛ եւ սկսված խուզարկություններն անվանել էր ՝՝վհուկաորս՛՛։

XS
SM
MD
LG