Մատչելի հղումներ

Հարավային Կորեան Հյուսիսին կոչ է անում դադարեցնել սպառնալիքները


Կորեա
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:50 0:00

Կորեա

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը Հյուսիսին կոչ է անում դադարեցնել ՝՝անընդունելի սպառնալիքները՛՛։ Նույն հայտարարությամբ Հարավը տեղեկացնում է, որ իր ուժերը բերվել են բարձր պատրաստվածության եւ պատրաստ են ամեն պահի ՝՝պատժել Հյուսիսին, եթե սադրանքը շարունակվի՛՛։

Այս հայտարարությամբ Սեուլը հանդես եկավ այն բանից հետո, երբ Փհենյանը հայտարարեց, թե հյուսիսի իր հարեւանի հետ մտնում է ՝՝պատերազմական դրության մեջ՛՛։ Փհենյանը սպառնացել էր նաեւ հարձակումներ իրականացնել ընդդեմ ամերիկյան ռազմական հենակետերի։
Հյուսիսային Կորեայում ուրբաթ օրն անցկացվեց հսկա մի երթ՝ ի աջակցություն ԱՄՆ-ի դեմ հարձակում սկսելու իրենց ղեկավար Կիմ Ջոնգ Ունի հայտարարութան։ Վերջինս հանդես էր եկել ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքների եւ Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ռազմական հենակետերի դեմ հրթիռային հարձակման նախապատրաստվելու հրամանով։
Հյուսիսային Կորեայի առաջնորդին զայրացրել էր Կորեական թերակղզուն մոտ գտնվող մի կղզու վրա միջուկային զենք կրելու ունակ ամերիկյան B-2 մակնիշի կործանիչ հայտնվելուց հետո։

XS
SM
MD
LG