Մատչելի հղումներ

Թալիբանը ցանկանում է սպանել Փերվեզ Մուշարաֆին


Պակիստանի Թալիբանը հայտարարել է, թե փորձելու է սպանել երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, երբ վերջինս վերադառնա հայրենիք՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Թալիբանի ներկայացուցիչներն արեւմտյան երկրների մի շարք լրատվամիջոցների ասել են, թե նախապատրաստում են մահապարտների մի ջոկատ, որոնց նպատակը շաբաթ օրն այստեղ ժամանող Մուշարաֆին սպանելն է։
Մուշարաֆն իր նախագահության տարիներին զայրացրել էր Թալիբանին՝ ԱՄՆ-ի հետ սերտ կապեր հաստատելու եւ ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի հետ միասնաբար պայքարելու համար։
Պակիստանի զինված ուժերի նախկին հրամանատար Մուշարաֆը, որն Իսլամաբադում իշխանությունը զավթել էր 1999 թվականին, Քարաչի է վերադառնալու 4 տարի Լոնդոնում ու Դուբայում բնակվելուց հետո։ Նա մտադիր է մայիսի 11-ի խորհրդարանական ընտրություններում ղեկավարել իր կուսակցությունը։

XS
SM
MD
LG