Մատչելի հղումներ

Իրանն ու Թուրքիան մտածում են մասնավոր սեկտորի միջոցով առեւտրին զարկ տալու մասին


՝՝Իրանն ու Թուրքիան առեւտրային երկկողմ կապերը կարող են զարգացնել՝ հենվելով երկու երկրների մասնավոր սեկտորների վրա, ինչը թույլ կտա շրջանցել միմյանց միջեւ դրամաշրջանառության շուրջ առկա խնդիրները՛՛։ Այս մասին հայտարարել է Իրանի առեւտրի փոխնախարար Համիդ Սաֆդելը։

Թուրքական ՝՝Դունյա՛՛ թերթին տված հարցազրույցում Իրանի ու Թուրքիայի միջեւ 2Օ միլիարդ դոլարի առեւտրային ծավալը նա համարել է չնչին ու նշել, որ այս տարվա ընթացքում կողմերը պատրաստվում են կնքել առեւտրային արտոնյալ պայմանագիր։

Նա ընդգծել է Թուրքիայում իրանական 23ՕՕ ընկերությունների փաստն ու ասել. ՝՝Իրանցի երկու միլիոն զբոսաշրջիկների այցը Թուրքիա երկու երկրների միջեւ նաեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցությանը զարկ տալու լավ նշան է, որը դեռեւս հարկավոր է զարգացնել՛՛։

Թուրքիայի վիճակագրական կենտրոնը հունվար ամսին ներկայացրել էր տվյալներ այն մասին, որ Իրանի հետ առեւտրային համագործակցության ծավալները 2Օ12 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել են 2Օ միլիարդ 8ՕՕ միլիոն դոլար, ինչը 4Օ տոկոսի աճ է՝ համեմատած 2Օ11 թվականի նույն ժամանակահատվածի հետ։

Նշված ժամանակահատվածում Թուրքիայից Իրան արտահանումները կազմել են 7 միլիարդ դոլար, ինչի հիմնական մասը կազմել է ոսկու արտահանումը։

Իրանից Թուրքիա արտահանվող ապրանքների առյուծի բաժինն ընկնում է նավթաքիմիական նյութերին։

Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հուսեինփուրը 2Օ12 թվականի դեկտեմբերին այն միտքն էր արտահայտել, որ Իրանի ու Թուրքիայի միջեւ առեւտրային ծավալներն ունեն տարեկան 1ՕՕ միլիարդ դոլար կազմելու հնարավորություն։

XS
SM
MD
LG