Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում սկսեց հացադուլ


Հարցազրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
please wait

No media source currently available

0:00 0:09:56 0:00

Հարցազրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Մարտի 1Օ-ին Երեւանում, ՝՝ի պաշտպանություն Հայաստանի նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի՛՛ անցկացված ցույցի ժամանակ հավաքվածները պահանջում էին ուժով վերցնել իշխանությունը։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը մերժեց այդ տարբերակը՝ հայտարարելով հացադուլ սկսելու իր որոշման մասին։ ՝՝Եթե ինքը ասելիք ունի, ես կլսեմ հարգանքով, բայց միայն Ազատության հրապարակում, ուրիշ ոչ մի տեղ՛՛, հայտարարեց նա, խոսելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորության մասին: Նա հայտարարեց. ՝՝Մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջով եւ արդար քվեով պիտի ինքնաբացարկ տա, պիտի ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Եթե ինքը որեւէ ասելիք ունի, ես կողմ եմ բոլորի հետ հաղորդակցության, բայց կգա այստեղ եւ ինձ հետ ձեր առջեւ կխոսի՛՛:

Իշխանությունն ուժող վերցնելու հավաքվածների կոչին Հովհաննիսյանը պատասխանեց. ՝՝Ո՛չ, ուժով ո՛չ, ոչ մի արյուն՛՛։

Ներկաներից մեկի այն պահանջին, թե հիմա է պետք ուժով վերցնել իշխանությունը, եւ որ ՝՝ուժն է ծնում իրավունք՛՛, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.՝՝Ոչ, իրավունքն է ծնում ուժ: Եթե դուք ուզում եք գրոհել Բաղրամյան 26-ի վրա, դա ձեր իրավունքն է: Ես դեմ եմ՛՛: Նա ասաց. ՝՝Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի, իրենք դա պիտի անեն իմ դիակի վրա՛՛:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց ազգային համաձայնության վարչակազմ հիմնելու մտադրության մասին։











XS
SM
MD
LG