Մատչելի հղումներ

Մարսագնացը Մարսի մի ժայռից վերցրել է ժայռաբեկորի նմուշ


Մարսագնաց
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:20 0:00

Մարսագնաց

ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալության՝ ՆԱՍԱ-ի ՝՝Քյուրիոսիթի՛՛ մարսագնացը, առաջին անգամը լինելով, ռոբոտի արմունկին ամրացված գայլիկոնով անցք է բացել Մարսի ժայռաբեկորներից մեկի մեջ։
ՆԱՍԱ-ն սա համարում է ՝՝Քյուրոսիթի՛՛-ի անկյունաքարային գործողություն՝ օգոստոս ամսին այստեղ վայրէջք կատարելուց հետո։

Կուսումնասիրվի ժայռից վերցված բեկորի փոշին՝ պարզելու համար, թե արդյոք եղել է այս հատվածներում ջուր, թե՝ ոչ, եւ թե արդյոք ինչ պայմաններում ու քանակությամբ է այն եղել։
Գիտնականներին հետաքրքրող ամենամեծ հարցը հետեւյալն է, արդյոք երկրագնդից բացի կյանք գոյություն ունի որեւէ այլ տեղ, կամ արդյոք եղել է կյանք տիեզերքի որեւէ անկյունում։

XS
SM
MD
LG