Իրանը ցուցադրել է տեղական արտադրության նոր ռազմաօդանավ։
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրն ասել է, թե ՝՝Քահեր 313՛՛ մակնիշի այս կործանիչը իր վրա կրում է ՝՝եղբայրության, խաղաղության ու անվտանգության ուղերձներ եւ չի ներկայացնում վտանգ ընդդեմ որեւէ երկրի՛՛։
Մահմեդական այս հանրապետությունն այժմ գտնվում է զենքի միջազգային բեռնարգելքի ներքո, ինչը թույլ չի տալիս Թեհրանին կործանիչներ ու ռազմաօդային ուժերին անրհաժեշտ պահեստամասեր գնել այլ երկրներից։