Մատչելի հղումներ

Սոմալիում սպանվել է առեւանգված ֆրանսիացին


Սոմալիում 2ՕՕ9 թվականին առեւանգված ֆրանսիացին հավանաբար սպանվել է ֆրանսիական հատուկ ստորաբաժանումների կողմից նրան ազատելու համար անցած գիշեր սկսված գործողության արդյունքում։

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։ Գործողության ժամանակ բացի Դենիս Ալեքսից, զոհվել է նաեւ ֆրանսիացի մի զինվորական։ Գրոհի արդյունքում ոչնչացվել է սոմալեցի 17 զինյալ։

Սակայն ալ Շեբաբ անվանումը կրող ապստամբ ուժերը հայտարարում են, թե Ալեքսը ողջ է եւ հեռու է տեղափոխվել ռազմական գործողություններն իրականացված տեղանքից։


Ալեքսը եղել է Ֆրանսիայում անվտանգության հարցերով խորհրդական, որին առեւանգել էին Մոգադիշիում երեք տարի առաջ։

XS
SM
MD
LG